ՌԱԴԻՈ

Կենաց-մահու պայքար է` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը մտադիր չեն «հանձնվել». Բաղդասարյան

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքին։
Sputnik
Կենաց-մահու պայքար է` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը մտադիր չեն «հանձնվել». Բաղդասարյան

Նախընտրական քարոզարշավն ավելի շատ նման է մենամարտի պատրաստվող  երկու բռնցքամարտիկների, որոնք վճռական մարտից առաջ փորձում են  միմյանց վիրավորել, նվաստացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի և քաղաքացիների շրջանում ձևավորված մթնոլորտը։

Քվե` սննդի դիմաց. երկու անձ բերման են ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար

«Տպավորություն է, որ երկու հիմնական մրցակիցները` Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը մտադիր են ոչ թե հաղթել առաջիկա ընտրություններում, այլ ոչնչացնել միմյանց, ընդ որում` ոչ այդքան ընտրություններում, այլ հարակից զարգացումներում»,- ասաց նա։

Բաղդասարյանի կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս ընտրություններն ու քարոզարշավն աննախադեպ են. երկիրը կանգնած է արտաքին և ներքին ծանր մարտահրավերների առաջ և չի բացառվում, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ 

Բացի այդ` քաղաքական երկու ուժերի առաջնորդներն էլ գիտակցում են, որ պարտությունն իրենց համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, հետևաբար` երկու կողմն էլ խուսանավելու մտադրություն չունեն։

«Իրավիճակն իսկապես շատ լարված է և երկուսի համար էլ կենաց-մահու պայքար է։ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ բռնությունների կոչերից պարզ է, որ նա ցանկանում է բռնություններ հրահրել մինչև ընտրությունները, իսկ Ռոբերտ Քոչարյանն ակտիվորեն պատրաստվում է հետընտրական գործընթացների, այսինքն` հունիսի 20-ից հետո»,- նշեց քաղաքագետը։

«Թող չմտածեն` վիճակն այնքան վատ է, որ ասում եմ` որդիս գնա, մյուս գերիները գան». Փաշինյան

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին: Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։