Հրդեհ Ռյազանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. զոհեր ու տուժածներ կան

Հրշեջ պաշտպանության բոլոր համակարգերը բուժհաստատություններում աշխատել են։ Հրդեհի պատճառը պարզվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռյազանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ հրդեհի բռնկման մասին ահազանգը գրանցվել է 03:36։ Բուժհաստատությունից տարհանել են 35 հոգու, տուժել են բուժքույրն ու տասը հիվանդ, որոնցից երեքը մահացել են։

Վրաստանի ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Ժամը 04:04–ին փրկարարները մեկուսացրել են հրդեհը մոտ 15 քմ տարածքում, ժամը 04:19-ին՝ մարել:

Հրշեջ պաշտպանության բոլոր համակարգերն աշխատել են։

Հրդեհի բռնկման պատճառը պարզվում է։ Քննություն է ընթանում։

Ինչպես են հրդեհները ոչնչացնում Յակուտիայի անտառները. տեսանյութ