Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում ՀՀ ՊՆ-ում. Յոլյան

Աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում ՀՊ–ի բացահայտած փաստերով արդեն կան հարուցված քրեական գործեր: Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊ նախագահ Լևոն Յոլյանը։
«Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով»,– ասաց Յոլյանը։

Երկու հրամանատարների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել. ՀՀ ՊՆ

ՀՊ նախագահը հայտնեց, որ ՊՆ–ի ոլորտի ուսումնասիրությունը նախատեսված է եղել 2020թ–ին, բայց տարվա վիճակից ելնելով՝ հաշվեքննությունը չի հաջողվել ավարտել։

Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ հաշվեքննության վերջնական արդյունքները հասանելի կլինեն արդեն առաջիկա ամիսների ընթացքում։

«Կամփոփենք, այն, ինչ գաղտնիք չէ, հանրությանը կներկայացնենք»,– ասաց նա։

2020-ին ՀՊ–ը չի հասցրել ավարտել նաև ՊԵԿ-ի, Կենսաթոշակային համակարգի, Առողջապահության նախարարության հաշվեքննությունները: Դրանք ևս Յոլյանը խոստացավ ավարտել մի քանի ամսվա ընթացքում։

«ՊՆ-ում չգիտե՞ն, ի՞նչ ասեմ». ադրբեջանցիները «օկուպացրել» են Վերին Շորժայի ոռոգման ավազանը

Իսկ ինչ վերաբերում է արդեն կատարված ու գլխավոր դատախազություն ուղարկած՝ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությանը, Յոլյանը հայտնեց, որ դատախազությունում արդեն կան այդ փաստերով հարուցված քրեական գործեր: Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ: