Գյումրիում Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ

Գերիների հարազատներին նախօրոք ասվել էր փակ հանդիպման մասին, մարզպետարանի աշխատակիցներին էլ շուտ էին տուն ուղարկել` ինֆորմացիայի արտահոսք չունենալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Գյումրիում Շիրակի մարզպետարանի շենքում վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ։ Այս մասին տեղից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը վայր է դրել մանդատը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գերիների հարազատներին նախօրոք տեղեկացրել էին փակ հանդիպման մասին և ասել, որ այն տեղի է ունենալու մարզպետարանի շենքում։ Հայտնի է նաև, որ այսօր մարզպետարանի աշխատակիցներին ղեկավարությունը շուտ է տուն ուղարկել` հավանաբար վարչապետի պաշտոնակատարի հանդիպման մասին ինֆորմացիայի արտահոսք չունենալու համար։

Մարզպետարանի շենքի առջև հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք ուզում են խոսել Փաշինյանի հետ։

Հանդիպման ավարտից հետո գերիների հարազատները չեն ցանկացել լրագրողների հետ խոսել։ Բայց կադրից դուրս ասում էին` ոչ մի նոր բան հանդիպումը չի տվել:

«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նշենք, որ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել` գերիների վերադարձի պահանջով։

2020–ի նոյեմբերին Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող՝ բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։