ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու Telegram-ալիքները:
Վերջին 15 տարվա ընթացքում Երևանում կատարված ամենաաղմկոտ սպանությունները
Այսպես, «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Ազազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ ապամոնտաժվեր։ Տղամարդը դիմավորել է զենքով ու կրակ բացել։
«112» Telegram-ալիքը հայտնում է նաև հանցագործի անունը՝ 61-ամյա Վարդան Քոչյան, որը նույնպես հայ է։
Աղբյուրի տվյալներով՝ սպանվածների հետ ժամանած երրորդ հարկադիր կատարողը չի տուժել։
Հանցագործին արդեն տեղափոխել են ոստիկանություն։
Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ