«Որտեղ ես, այնտեղ էլ նա». Արզաքանցյանը` կնոջ հետ ծանոթության և ընտանեկան կյանքի մասին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն պատմել է՝ որտեղ ու ինչպես է ծանոթացել կնոջ հետ, ինչպես է համոզել նրան Գավառ գալ ու ինչ հարաբերություններ ունի կինը Արզաքանցյանի մոր հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն իր ներկայիս կնոջ` Նատալյա Ռոտենբերգի հետ ծանոթացել է Մոնտե Կառլոյում ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաևայի ծննդյան օրը: Նա այդ մասին պատմել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Հանվելու է ոչ միայն Քոչարյանի, այլև ԼՀԿ–ի, Արզաքանցյանի պաստառները. Մուկուչյան

Ծանոթության առաջին մեկուկես ամսվա ընթացքում Արզաքանցյանը գիտեր միայն նրա անունը։ Մի քանի նախազգուշական զանգերից հետո միայն, թե «ինքը վտանգավոր խաղ է խաղում», Արզաքանցյանն իմացել է, որ Նատալյան ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է։ Բայց դա նրան հետ չի պահել։ Արզաքանցյանը վստահ է, որ իրենց կապել են աստղերը, իսկ սերը պարգև է տիեզերքից:

«Ես չէի համոզում նրան Հայաստան գալ։ Մենք Քյավառում օրենք ունենք՝ եթե տղամարդն ասում է, որ կաթը սև է, ապա կնոջ համար այն սև է: Եվ ոչ այն պատճառով, որ նա վախենում է, այլ պարզապես հարգում է իր ամուսնուն։ Նա խելամիտ ու վճռական է, տեսնում է իրեն իմ կողքին ու առաջնորդվում է այն սկզբունքով`որտեղ ես, այնտեղ էլ նա», - նշեց նախկին պատգամավորը։

Արզաքանցյանն ասաց, որ սկզբում իր մայրիկի համար դժվար էր հարաբերություններ հաստատել Նատալյայի հետ, քանի որ նա չէր ճանաչում Նատալյային ու չէր կարողանում մոտեցում գտնել: Սակայն աստիճանաբար նրանք ընկերացան և հիմա լավ հարաբերություններ ունեն։

Նշենք, որ Արզաքանցյանի ու Ռոտենբերգի ամուսնության մասին հայտնի է դարձել 2019 թվականին։ Զույգն ընդհանուր առմամբ ունի 8 երեխա՝ 6-ը Արզաքանցյանինն են, 2-ը` Ռոտենբերգինը։ Համատեղ երեխաներ զույգը դեռ չունի: