Խոշոր հրդեհ` Ստեփանակերտում. տներ են այրվել

Արցախի մայրաքաղաքում բռնկված հրդեհի հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ստեփանակերտում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 տուն է այրվել։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է` ժամը 18:37-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակարան է այրվում:

Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

«Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ, ինչպես նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը։ Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Համբարձումյան 29 հասցեի բնակարանում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհն անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող բնակարանում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը:

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Ամբողջությամբ այրվել է Վ. Համբարձումյան 29 հասցեի բնակարանը, մասնակի՝ հարևանությամբ գտնվող տունը:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հրդեհ Արցախի փողոցի բնակարաններից մեկում. կան տուժածներ