Ռուս խաղաղապահներն ապահովել են 98 ուխտավորի անվտանգությունն Ամարասի վանք այցելելիս

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղ կյանքի վերականգնման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները նախօրեին ապահովել են 98 ուխտավորի ու տեղի բնակիչների անվտանգությունն Արցախի Ամարասի վանք այցելելու ժամանակ։ Տեղեկությունն այսօր հայտնում է ՌԴ ՊՆ–ի մամուլի ծառայությունը։

Արցախի ԱԱԾ–ն արձագանքել է խաղաղապահների «հակատեռորիստական» օպերացիայի մասին լուրերին

Վանքը գտնվում է Մարտունու շրջանում, կողմերի սահմանազատման գծի մերձակայքում։ Սրբատեղի հիմնականում այցելում են Ստեփանակերտի և վանքի հարակից բնակավայրերի բնակիչները։

«Որպես վանքի վանահայր, որպես հոգևորական շատ շնորհակալ եմ բոլոր խաղաղապահներին ծառայության համար։ Յուրաքանչյուր հաջորդ պատարագին ավելի շատ մարդ է այցելում։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ անվտանգ են զգում իրենց` տեսնելով, որ խաղաղապահներն իրենց ուղեկցում են։ Այնտեղ, որտեղ կախված է ռուսական դրոշը, որտեղ ծառայում է ռուս զինվորը, այնտեղ 100% անվտանգ է», – ասել է Ամարաս վանքի վանահայր, հայր Գեղարդը։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերականգնվել է շուրջ 100 կմ էլեկտրահաղորդման գիծ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախում կանոնավոր կերպով ապահովում են միջնադարյան հայկական եկեղեցի այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։