ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. 2020թ–ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պետական ծախսը կազմել է շուրջ 26.5 մլրդ դրամ։ Այսօր ԱԺ–ում անցյալ տարվա բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«2020-ին 26 մլրդ 491 մլն 923 հազար դրամ ծախսվել է Covid-19-ի կանխարգելման միջոցառումների, բուժման ծախսերն ապահովելու համար»,- նշեց նա։
Ավանեսյանը շեշտեց, որ կորոնավիրուսը շատ մեծ մարտահրավեր է։ Նրա խոսքով` անգամ աշխարհի մեծ ֆինանսավորում ունեցող առողջապահական համակարգերն են կոլապսի ենթարկվել:
Հայաստանում քանի՞ մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, և ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն արագ արձագանքել է առողջապահության նախարարության բոլոր կարիքներին, որի շնորհիվ 2020թ–ին վերազինվել ու վերակառուցվել են մարզային ու Երևան քաղաքի բուժհիմնարկները։
73 նոր դեպք և ոչ մի մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում