«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կադրային ջարդ է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը վենդետաներ անելու համար չէ, որ ուզում է իշխանության գալ։ Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` այսօր արած հայտարարությանը, թե կադրային ջարդեր են լինելու, այս մասին ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ 

«Որքան էլ պարզունակ է հնչում...». Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Հայտնել էինք, որ Փաշինյանը Թալինում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր` կադրային ջարդեր լինելու են և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018 թվականի հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում։

«Հասկանում եմ, որ կարող են լինել տարբեր կարգի ճնշումներ, կարող են հայտարարել, որ բոլոր գյուղապետներին կպատժեն ու վենդետաների կենթարկեն։ Սակայն ես էլ ասում եմ` մենք չենք ընդունում վենդետաները` ասելով ոչ վենդետային, բայց ասում ենք այո արդարադատությանը»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` եթե Փաշինյանն ասում է, որ վենդետայի է ենթարկելու բոլոր համայնքապետներին, ապա ինքն էլ ասում է, որ համաներում է հայտարարելու բոլոր այն համայնքապետների նկատմամբ, որոնց դեմ արդեն 2 տարի է` անհիմն քրգործեր կան։

«Ալիևին կրածը պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի». Փաշինյանին մերժեց նաև «Հայաստանը»

Քոչարյանը նշում է` իշխանությունը քաղաքական մահակ է ձևավորել և դրանով փորձում են պարտադրել համայնքապետներին իրենց կամքը կատարել։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց. նախկինում ի՞նչ էր արվում պատերազմից խուսափելու համար