Աշխարհը նշում է Oվկիանոսների օրը. մուլտֆիլմի հերոսների հիշեցնող ծովաբնակների լուսանկարները

Sputnik

Օվկիանոսների համաշխարհային օրն առաջարկվել է նշել 1992 թ․-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Երկիր մոլորակ» բարձրագույն մակարդակի հանդիպմանը: Օրվա գլխավոր շարժիչ գաղափարը իրազեկվածության բարձրացումն է մեր կյանքում օվկիանոսի վճռորոշ դերի և հանուն դրա պաշտպանության մարդկության կարևոր գործունեության մասին։

Հաղթահարել դժվարությունները և կանգնել Էվերեստի գագաթին. բարդ վերելքի գեղեցիկ կադրերը

ՄԱԿ-ի կայքում փաստեր և թվեր են ներկայացված, որոնք ցույց են տալիս, թե որքան է Երկիր մոլորակի կյանքը կախված համաշխարհային օվկիանոսներից: Օդը և ջուրը, այն ամենը, ինչ մենք շնչում ենք, ինչ խմում ենք և ուտում, կախված է համաշխարհային օվկիանոսի վիճակից:

Օվկիանոսները զբաղեցնում են երկրի մակերևույթի երեք քառորդը, պարունակում են երկրի ջրային պաշարների 97 տոկոսը և ծավալով զբաղեցնում են մեր մոլորակի ամբողջ ծավալի 99 տոկոսը:

Օվկիանոսներում գրեթե 200 000 նույնականացված կենդանատեսակ է ապրում, սակայն իրական թվերը կարող են միլիոնների հասնել։

Ով էր իրականում Մերիլին Մոնրոն. արխիվային կադրեր

Համաշխարհային օվկիանոսների մինչև 40 տոկոսը «խիստ տուժած» են համարվում մարդու գործունեության արդյունքում, այդ թվում՝ աղտոտումից, ձկան պաշարների սպառումից և ափամերձ բնակավայրերի կորստից:

«Ամենագեղեցիկ երկրի» լուսանկարները

1 / 15
Երկդույմ ձուկը՝ Խաղաղ օվկիանոսից, լողում է Հարավային Մենի համալսարանի ակվարիումում


2 / 15
Ծովաձիուկը Լեմբեխի նեղուցում, Ինդոնեզիա

3 / 15
Սպիտակ պուտավոր ճգնավոր-ծովախեցգետինը` Կո Լիպե կղզուց ոչ հեռու, Թաիլանդի հարավային Սաթուն նահանգի մոտ

4 / 15
Երկու ցիխլիդ իրար են նայում առանձին ապակե ակվարիումներից՝ Բանգկոկում արևադարձային և դեկորատիվ ձկների ցուցահանդեսի ժամանակ


5 / 15
Ձուկ-մացառախոզ
6 / 15

Նապոլեոնաձուկը՝ Լեհաստանի Վրոցլավյան կենդանաբանական այգում վերջերս բացված Աֆրիկանարիումում
7 / 15



Հազվագյուտ ալբինիստական ակսոլոտլ Մեքսիկաոն ցուցադրվում է Taipei Sea World-ի ակվարիումում

8 / 15
Էկզոտիկ ձուկը ակվարիումում, Միջերկրական ծովում և Իտալիայի գետերում ապրող էկզոտիկ ձկների և բույսերի ցուցահանդեսին
9 / 15
Ծովաչարք կատվաձուկը լողում է Մեծ ակվարիումի ավազանում, Սեն Մալո, Ֆանսիա
10 / 15


Փոքրաբերան մակրոպիննա


11 / 15
Աղոթարար-ծովախեցգետին սիրամարգները սնունդ են փնտրում Լեմբե նեղուցի հատակին, Հյուսիսային Սուլավեսիում
12 / 15
Գորտաձուկ


13 / 15
Թռչող ձուկ՝ Միջերկրական ծովում, Ֆեթհեից ոչ հեռու
14 / 15
Ճերմակաթև միեղջյուրավորը լողում է Փարիզի Տրոպիկական ակվարիումում
15 / 15
Լղոզված ատամներով թութակ-ձուկը, Օրեգոն