Հրազդան քաղաքում 8 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են ջրամատակարարման երկարաժակետ դադարեցման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր` հունիսի 8-ին, ժամը 10.00-18.00 կդադարեցվի ջրամատակարարումը։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարային աշխատանքներով։

Տեղեկացվում է, որ կդադարեցվի հատկապես Հրազդանի միկրոշրջանի 30-317 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: