Հիմա էլ Նուբարաշենի աղբավայրն է այրվում

Դեպքի վայրում 7 մարտական հաշվարկ է աշխատում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև քաղաքապետարանի ջրատարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Թյուրիմացությո՞ւն է եղել. նախարարը Մասիսի աղբավայրի հրդեհի հարցով քննություն է նշանակել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացել է հունիսի 8-ին` ժամը 10։04-ին։

ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ շուրջ 2 հազար քմ տարածք է այրվում։

Սպանությունից մինչև նոր կյանք. շաբաթվա ուշագրավ իրադարձությունները՝ լուսանկարներով

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։

Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ