ՊՆ–ն հաստատեց` ևս մեկ հայ զինծառայող է գերեվարվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Արթուր Քաթանյանի` դիվերսանտ լինելու մասին հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, որ այսօր ևս մեկ հայ զինծառայող է ձերբակալվել։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:

Նշենք, որ Քաշաթաղի շրջանը (Լաչինի շրջան), Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Տղաները մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ». Նիկոլ Փաշինյան