Հայաստանը դիմել է ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից այսօր գերեվարված հայ զինծառայողի խնդրով

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Ինչպես արդեն հայտնել ենք, սույն թվականի հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։