ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերի երկու հրամանատարների պարտականությունները ժամանակավորապես կասեցվել են։
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը և Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանն ազատվել են պաշտոնից քաղաքական հայացքների պաշտաճով։
«ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
ՊՆ–ն հայտնում է նաև, որ երկու հրամանատարների ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է` համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն։
Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին