Շուրջ 400 հազար դոլար են տնտեսել. Երևանի քաղաքապետարանը միայն LED լամպեր կգնի

LED լամպերի շնորհիվ Երևանի քաղաքապետարանի լուսավորության ծախսերը զգալի նվազել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը փողոցային լուսավորության համար միայն LED լամպեր կգնի։ Այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը։

Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը. Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից

Նա հիշեցրեց, որ լուսավորությունը փոխելու ծրագրերի շրջանակում (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ) ձեռք են բերվում միայն LED լամպեր: Դրա շնորհիվ քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում քաղաքային լուսավորության վրա տնտեսել է շուրջ 200 միլիոն դրամ (մոտ 400 հազար դոլար)։

Երևանում նոր վերելակներ կտեղադրեն պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց համար

Նշենք, որ այս ծրագրերով նախատեսվում են փոխել Երևանի հիմնական պողոտաների և մայրուղիների լամպերը։

Լկտիությունը հասել է գագաթնակետին. քանդվում են մի գիշերում հայտնված ապօրինի շինությունները