ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացում, Ադրբեջանի հետ հակամարտության դադար. ՀԱԿ-ի ծրագրից

ԼՂ խնդրի լուծման հարցում ՀԱԿ-ն առաջարկում է ակտիվ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Ադրբեջանի հետ՝ միտված ոչ միայն ԼՂ խնդրի լուծմանը, այլև Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ձեռքբերմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Ընտրությունների հետո առաջին անելիքը Հայաստանի ջախջախված պաշտպանական համակարգի հնարավորինս արագ վերականգնումն է, երկրորդը՝ ՀՀ դիվանագիտության ամրացումը: Այսօր ՀԱԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, խոսելով անվտանգության ոլորտում իրենց առաջարկների մասին, ասաց ՀԱԿ ընտրական ցուցակի անդամներից Արման Մուսինյանը:

ՀԱԿ–ն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահ ընտրել

«Ստեղծել ՌԴ-ի հետ երկկողմ և ռազմավարական հարաբերությունների խորացմանն ու ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ գոնե կարճաժամկետ հեռանկարում չեզոքացնել առկա ռեալ սպառնալիքները և ավելի երկարաժամկետ կտրվածքում դնել Հայաստանի ավելի երկարամյա անվտանգության հիմքերը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի լուծմանը, ՀԱԿ-ն առաջարկում է ակտիվ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Ադրբեջանի հետ՝ միտված ոչ միայն ԼՂ խնդրի լուծմանը, այլև Ադրբեջանի ու Հայաստանի միջև փոխադարձ վստահության ձեռքբերմանը:

«Դա թույլ կտա հնարավոր ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագիր և հող կնախապատրաստի հնարավոր հետագա հարաբերությունների համար»,- ասաց Մուսինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

«Ուսուցիչների ու դպրոցների տնօրենների վրա սկսել են ճնշումներ գործադրել». Արամ Վարդևանյան