Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը կարծում է, որ նախ պետք է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik.Հայաստանում առաջին հերթին պետք է անվտանգության խնդիրը կարգավորվի, իսկ դրա համար միայն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Այսօր Աբովյանում մեկնարկած ԲՀԿ քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի. Տեր-Պետրոսյան

«Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է։ Նա առաջին օրվանից մեր կողքին է եղել, մինչև այսօր մեր կողքին է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ամրապնդենք, զարգացնենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի և պետության անվտանգությունը»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` հայ և ռուս զինվորները ուս ուսի տված պաշտպանում են մեր սահմանը։ Ծառուկյանի խոսքով` սա ամենակարևոր հարցն է, որին պետք է ուշադրություն դարձնել։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր` հունիսի 7–ին։

«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը