Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքնաթիռային և Kopter տեսակի ԱԹՍ-ների քանակը, օրինակ, ավելի քան 6 անգամով է ավելացել 2018-20թթ.։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում իր քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե 2018-20 թվականներին բանակում սպառազինության տեսակներն ավելացել են։

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

Նրա խոսքով` հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն ավելացրել են 2 անգամ, իսկ հրետանային միջոցների թիվը` 7 անգամ։

«Բացի այդ, օպտիկական սարքերի թիվը 3 անգամով է ավելացել, իսկ խոշոր տրամաչափի զենքերն ավելացել են 10 անգամ։ Ինչ վերաբերում է ավտոմոբիլային տեխնիկային, ապա ավելի քան 2 անգամով ենք ավելացրել դրանց թիվը։ Մինչև 2 անգամով ավելացել է նաև տեսադիտարկման սարքերի թիվը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ինքնաթիռային և Kopter տեսակի ԱԹՍ-ների քանակն էլ ավելի քան 6 անգամով է ավելացել 2018-20թթ.։

Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ մինչ Էջմիածին այցը Փաշինյանը Փարաքարում էր։

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Եթե ես լինեի գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի. Սերժ Սարգսյան