Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները կկատարի Տիգրան Ավինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է։  Նրա ստորագրած համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ»,– նշված է Փաշինյանի որոշման մեջ:

Ըստ փաստաթղթի` այդ ընթացքում Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց