«Ինչ ասել եմ` պահելու և պահպանելու եմ». Ծառուկյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ խայտառակություն են լուրերը, թե ընտրություններից հետո կոալիցիա է կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է` իր խոսքի տերն է, և ընտրություններից հետո կոալիցիա չի կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա ասաց Աբովյանում մեկնարկած ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ։

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

«Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ, իմ ծրագրերն իրականացնելու համար։ Ես ոչ մեկի հետ չեմ գնալու։ Ես միակ մարդն եմ եղել, որ ասենք թե ձերբակալել են, ես պայքարել եմ, ասել եմ, որ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա։ Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Փաշինյանի հետ Ծառուկյանը կոալիցիա է կազմելու»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` նման խոսակցությունները խայտառակություն են, սուտ լուրեր են։ Ծառուկյանը հիշեցրեց` իր խոսքը գործ է, ինչ ասել է «պահելու և պահպանելու» է։

Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է. Գագիկ Ծառուկյան

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։