«Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. Ռոբերտ Քոչարյան

Մեղրիում քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Սյունիքում ճանապարհների խնդրի լուծման իրենց տարբերակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում ճանապարհների առումով իր լուծումն է առաջարկում։

«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան

Մեղրիում քարոզարշավի ժամանակ Քոչարյանը նշեց, որ մարզում ճանապարհների հարցն ինչ-որ տեղ դարձել է լինել-չլինելու հարց։ Նրա խոսքով` ադրբեջանական դրոշների տակ ճանապարհներից օգտվելը հաճելի չէ։

«Գիտակցում ենք, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. հարավն այստեղ է։ Ափսոս, որ կենտրոնից է սկսվել «Հյուսիս-հարավի» շինարարությունը, քանի որ կարծում եմ, որ Սյունիքից պետք է սկսվեր այն»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` անպայման փորձելու են «Հյուսիս-հարավի» ծրագրի մի հատվածը բերել դեպի հարավ` դեպի Մեղրի ու Սյունիք։ Քոչարյանը վստահ է` սա նաև տուրիզմի զարգացման առումով կարող է խթան հանդիսանալ։

Մոռացե´ք գործող իշխանությանը, կենտրոնացեք անելիքների վրա. Ռոբերտ Քոչարյանի կոչը

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։