«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Ասրյանը քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան»  կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում  հայտարարել է Խաչիկ Ասրյանը։

«Ինչ ասել եմ` պահելու և պահպանելու եմ». Ծառուկյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Նա նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։

Ասրյանը քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։  Նա կոչ է արել համախմբվել չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն։

Հիշեցնենք, որ խորհրդանական արտահերթ ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 20-ին։

Այսօր քարոզարշավի առաջին օրն էր։

Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 22 կուսակցություն ու 4 դաշինք։