ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik.Հայաստանում քաղաքացիական ապաստարանները լուրջ վերանորոգման կարիք ունեն։ Այսօր խորհրդարանում 2020թ․-ի պետբյուջեի քննարկմանը նվիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Վերջին երկու տարվա ընթացքում նախարարությունն ուսումնասիրել է Երևանում և ողջ հանրապետությունում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գտնվող ապաստարանների վիճակը։ Դրանցից շատերը հիմնանորոգման կարիք ունեն։
«Մենք շարունակում ենք այդ աշխատանքները և իրազեկում բնակչությանը։ Եթե հիշում եք, Երևանում շենքերի մուտքերում թռուցիկներ էին փակցված, որտեղ նշված էր ապաստարանների վայրը և անհրաժեշտության դեպքում այնտեղ հասնելու եղանակը»,-ասաց նա։
Բազմաբնակարան շենքերում կառուցված ապաստարաններից շատերը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որևէ կերպ չեն վերանորոգվել։ Առանձնապես լավ չէ իրավիճակը նաև հասարակական շենքերում (դպրոցներ, բուհեր և այլն)։
Իմ տեսած պատերազմը․ ինչպես հայ կամավորներն օդային հարձակման ենթարկվեցին Շուշիում
Տերտերյանի խոսքով` սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններն ընդլայնվում են, իսկ դրանց պայմանները` բարելավվում։
Բացի այդ, շարունակվում է Եվրասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմակայունության ամրապնդման ծրագիրը:
Կառավարության նպատակն է բոլոր դպրոցների սեյսմակայունությունը հասցնել 9 բալի։
Որտե՞ղ թաքնվել հարկ եղած դեպքում. ողջ ճշմարտությունը երևանյան ապաստարանների մասին