ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik.Հայաստանը կարիք ունի կիսանախագահական համակարգի: Այսօր ՀԱԿ նախըտնրական ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ վարչության նախագահ, նախընտրական ցուցակի թեկնածու Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի պես երկրների համար կենսունակ չէ:
«Այժմ էլ այդ համակարգը չի կարողանում լուծել պետության առջև կանգնած մարտահրավերները»,- ասաց Մանուկյանը:
Մինչդեռ, կիսանախագահական համակարգն, ըստ ՀԱԿ-ի, թույլ է տալիս շատ ավելի արագ ու օպերատիվ որոշումներ կայացնել:
Բացի այդ, կիսանախագահական և նախագահական համակարգի դեպքում ՀՀ քաղաքացին ակտիվ մասնակցում էր ՀՀ նախագահի ընտրությանը, ինչից, Արամ Մանուկյանի բնորոշմամբ, զրկվել է սահմանադրական վերջին փոփոխությունների ժամանակ՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ:
«Հայաստանը կարիք ունի կիսանախագահական համակարգի»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար այս համակարգը դառնում է խիստ անհրաժեշտ, քանի որ երկրի գլխավոր գերագույն գլխավոր հրամանատարը կարող է շատ արագ որոշում կայացնել պատերազմ հայտարարելու, զորաշարժ իրականացնելու ու այլ հարցերի շուրջ: Իսկ խորհրդարանական համակարգն այդ հնարավորությունը չի տալիս:
Հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը. ՀԱԿ-ը ներկայացրեց նախընտրական ծրագիրը
ՀԱԿ-ն առաջարկում է առաջիկա 2 տարվա ընթացքում փոխել Սահմանադրությունը՝ խորհրդարանականից անցնելով նախագահական կամ կիսանախագահական կառավարման կարգի:
Իսկ դրանից հետո 1 տարվա ընթացքում իրականացնել ՀՀ նախագահի ընտրություններ:
Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան