Գնչուական հարսանիքի ժամանակ զանգվածային ու դաժան ծեծկռտուք է տեղի ունեցել․ տեսանյութ

Օգնություն ստանալու համար հիվանդանոց է դիմել ընդամենը երկու քաղաքացի, թեև նույնիսկ տեսանյութից դատելով ակնհայտ է, որ տուժածները պետք է ավելի շատ լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Գնչուական թափառախմբերը զանգվածային կռիվ են սարքել Ուլյանովսկի մարզում կայացած հարսանիքի ժամանակ։ Ծեծկռտուքի տեսանյութը հրապարակվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցի խմբերից մեկում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կռվում և քարեր շպրտում միմյանց վրա։ Ինչ-որ մեկը մեքենայով բավականին բարձր արագությամբ մխրճվում է խմբի մեջ՝ մի քանի հոգու գետնին տապալելով։ Այնուհետև նույն վարորդը շրջադարձ է կատարում և փորձում է նորից վրաերթի ենթարկել մարդկանց, որոնք վազելով ցրվում են։ Այնուհետև այդ «ակցիային» ևս մի քանի վարորդ է միանում, փորձում են մեքենաներով կրկնել նույն «հնարքը»։

Ծեծկռտուք Վրաստանում. թեմի առաջնորդարանի երկրորդ հարկից շուրջ 10 մարդ է ընկել. տեսանյութ

Ծեծկռտուք Թբիլիսիում ադրբեջանցիների ու քրդերի միջև. 1 ադրբեջանցի մահացել է

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Դիմիտովգրադի «Նոյ» սրճարանում, որտեղ հարսանիք են արել գնչուները։ Այնուհետև կռիվը տեղափոխվել է Մելեկեսսկի շրջանի Լեբյաժյե ավան։

Ուղևորները զանգվածային ծեծկռտուք են սարքել ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում. տեսանյութ

Մարզային ՆԳՆ-ից հայտնել են, որ ծեծկռտուքից հետո բժշկական օգնություն ստանալու համար երկու մարդ է դիմել: Իրավապահները ճշտում են միջադեպին նախորդած բոլոր մանրամասները, ինչպես նաև փորձում են պարզել բոլոր մասնակիցների ինքնությունը:

Վրաստանում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ