Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

Հայաստանում հունիսի 20–ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունն արդեն մեկնարկել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ է անում խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԸՀ մամուլի ծառայությունը։

ԿԸՀ-ն հաստատեց ընտրության մասնակիցներին. որոշ թեկնածուներ հանվեցին ցուցակներից

«Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,–ասվում է ԿԸՀ հայտարարության մեջ: 

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը