Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը. տեսանյութ

Հանդիպման ընթացքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակրեպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ԱԱԾ պահեստազորի սպաների միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները մեկ ելք են տեսնում սահմանին ստեղծված իրավիճակից