ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Արցախի հարցը. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտնել է, որ Բայդենը շատ լավ է ճանաչում Էրդողանին ու անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրղդողանի հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին այսօր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան և Բաքու

«Երկու նախագահները քննարկման հարցերի լայն և ընդգրկուն օրակարգ կունենան տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը: Բայց հիմնական օրակարգը կլինի Թուրքիայի դերակատարությունը Աֆղանստանի հետ բանակցություններում»,- ասել է Սալիվանը:

Նրա խոսքով, Բայդենն ու Էրդողանը քննարկելու են նաև տարածաշրջանում մարդու իրավունքների հարցերը:

«Բայդենը շատ լավ է ճանաչում Էրդողանին: Եվ երկու երկրների ղեկավարները անհամբեր սպասում են այդ հանդիպմանը՝ այդ հնարավորությունն օգտագործելու հարաբերությունների ու գործընկերության վերանայման նպատակով»,- ասաց Սալիվանը:

Նրա խոսքով, հանդիպմանը չեն շրջանցվի նաև այն հարցերը, որոց շուրջ երկու երկրների տեսակետները տարբերվում են:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի 2021թ-ի գագաթնաժողովը նախանշված է հունիսի 14-ին Բրյուսելում:

Թուրքիան Ռուսաստանի դեմ խաղ է խաղում Հարավային Կովկասում