Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Նոա»-ին

Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչի»-ում և «Տամբով»-ում: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի «պարային» նախավարժանքը. տեսանյութ

Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, ինչպես նաև ռուսական «Սոչի»-ում և «Տամբով»-ում: Վերջին ակումբը եղել է «Արարատ Արմենիա»-ն: Կարապետյանը թիմին միացել էր 2021թ. թվականի ձմռանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Երևանի «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում «Նոան» է, երրորդ տեղում՝ «Ուրարտուն»:

«Ալաշկերտը»` չեմպիոն. թիմը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի ֆուտբոլի մրցաշրջանի հաղթող