ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «5165» շարժման նախընտրական քարոզարշավի սկիզբը տրվեց Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը: Տեղեկությունըч լուսանկարներին կից, ներկայացրել է շարժման ֆեյսբուքյան էջը։
««5165» շարժման նախընտրական խորհուրդը պատմական արմատների խորացումն է, երբեմնի հզոր հայկական պետականության ու փառքի, արժանապատվության վերականգնումը, ազգային պետության վերաիմաստավորումն ու հայկական արժեքների պահպանությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու
«5165» շարժման անդամները Աղձքից մեկնեցին ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։