2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է

Շարունակվել է Արփա-Սևան թունելի վերանորոգումը, սակայն Սևանա լճի լիարժեք սնուցման համար դա դեռևս բավարար չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Սևանա լճի մակարդակը 2020 թվականին բարձրացել է 9 սանտիմետրով։ Տեղեկությունը նշված է Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունում, որը քննարկվում է ԱԺ-ում։

Սևանա լճում իշխանի պաշարները 2020 թվականին երեք անգամ աճել են. Պետրոսյան

Արփա-Սևան թունելի (որով ջուրը գետից լիճ է հասնում) տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համար հատկացվել էր շուրջ 230 մլն դրամ: Առայժմ լիարժեք վերանորոգման համար դա բավարար չէ։ Նախատեսված է, որ մեկ տարում թունելով 300 մլն խմ ջուր է տեղափոխվելու, սակայն ելնելով ներկայիս տեխնիկական վիճակից, դա առավելագույնը 160 մլն խմ է:

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ՝ լճի մակարդակը բարձրացել է 12 սմ-ով ու կազմել է 1900 մ 91 սմ։ 2020 թվականի հունիսի 4-ին այդ ցուցանիշը կազմել է 1900,79 սմ:

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է