ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Երևանում ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է shamshyan.com-ը։
ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս է բերել լճից. այն կիսաքայքայված վիճակում է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը:
Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: