Վրաստանի ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հրդեհը բռնկվել է ավտոկայանատեղում, այրվել են շուրջ 1 տասնյակ մեքենաներ։ Հրդեհի վայրում աշխատում է հրշեջ–փրկարարական 6 հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա գտնվող Ռուսթավիի ավտոմեքենաների մաքսազերծման տերմինալում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Վրաստանի թղթակիցը, նախնական տեղեկություններով, այրվել է շուրջ 1 տասնյակ ավտոմեքենա:

Հրդեհը բռնկվել է տերմինալի ավտոկայանատեղիում: Հրդեհի վայրում աշխատում է հրշեջ–փրկարարական 6 հաշվարկ։
Հրդեհի պատճառները պարզվում են: