Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ից աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում։ Հանդիպումներում քննարկվել են հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահն ընդգծել է, որ Ղազախստանը Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդ երկիր է, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, որը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություններ:

Հայաստանի ու Ղազախստանի նախագահները հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել նրանք

«Ղազախստանը մեր բարեկամն է, և մենք ամեն բան պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն խորը, ջերմ և ամենօրյա: Հենց այդ նպատակով էլ եկել եմ՝ ամրապնդելու մեր բարեկամական հարաբերությունները»,– ասել է Սարգսյանը։

Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. Արմեն Սարգսյան

Ներկայացնելով իրավիճակը Հայաստանում՝ նախագահն ընդգծել է, որ ներկա պահին Արցախյան հակամարտության մեջ ինչ–որ առումով զինադադար է, բայց պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն:

«Անհայտ է՝ ուր ենք գնալու Արցախի կարգավիճակի ուղղությամբ, երբ են սկսվելու և ինչ ընթացք են ունենալու բանակցությունները: Ինչպես են ձևավորվելու ապագա հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին,– ասել է նա,– Եթե ադրբեջանցի զինվորը Հայաստանի տարածք է մտնում կես, էլ չեմ ասում մի քանի կիլոմետր, դա մեծ ահազանգ է մեզնից յուրաքանչյուրի համար: Շատ մեծ խնդիր է Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր զինվորների հարցը: Հայաստանն ադրբեջանցի գերիներին վերադարձրել է, իսկ Ադրբեջանը դա չի անում և նրանց փորձում է օգտագործել որպես խաղաքարտ: Սա բացարձակ անընդունելի է»:

Անհրաժեշտ միջոցների ձեռնարկումն անհետաձգելի է․ Արմեն Սարգսյանը՝ Վաղարշակ Հարությունյանին

Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակի համար բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն:

Բայց ամենից առաջ տարբեր քաղաքական հայացքներ ունեցողները պետք է մտածեն, որ միասին պետք է հաղթահարեն բոլոր խնդիրները:

Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. Արմեն Սարգսյան

«Բացարձակապես չեմ ընդունում, որ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բաժանեն հնի ու նորի, սևի ու սպիտակի: Բոլորս հայ ենք, հայ լինելով՝ մեզնից յուրաքանչյուրն անհատականություն է և ունի իր կարծիքը»,–ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ից աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում։
Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:

Արմեն Սարգսյանը գերեվարված զինծառայողների հարցով խոսել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ

Հանդիպումներում քննարկվել են հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր: