Գորիսում հիմնանորոգված մարզադպրոց է բացվել

Դպրոցում գործում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի, թեթև ատլետիկայի ու շախմատի խմբակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հունիսի 5-ին Գորիսում բացվել է հիմնանորոգված ու կահավորված սպորտդպրոցը, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։ 

Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Մեղրի համայնքի սպորտդպրոցի մարզիչներ, սաներ։ Երկու համայնքների սաները ցուցադրական ելույթներ են ունեցել։

Սպորտդպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ 

Դպրոցում գործում են բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի, թեթև ատլետիկայի ու շախմատի խմբակներ։