Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին

Արթուր Թովմասյանը զոհվածների հարազատներին հետ հանդիպել է Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հունիսի 6-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Տեղեկությունը հայտնում են ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

«Նրանց արյամբ է երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր կանգնած ենք մեր հողին և հանուն նրանց պետք է ապրենք ու խաղաղ պայմաններում փորձենք վերականգնել մեր հայրենիքը»,- ասել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ իր զորակցությունն ու ցավակցությունը հայտնելով զոհված զինծառայողների հարազատներին։

Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունի մոտ 5 հազար զոհ։ Վիրավորների թիվը մոտ 11 հազար է։