Հայերեն չիմացող Յուջին ռուսական «Նոր աստղ» մրցույթում հայկական «մանտրաներ» է երգում

Յուջին (Յուրի Աղաբաբյան) խոստովանում է, որ պատմական հայրենիքում լինելուց հետո է սկսել հայկական երգեր երգել։
Sputnik

Ավարտվում է «Նոր աստղ» համառուսաստանյան երաժշտական մրցույթի ընտրական փուլը։ Շատ շուտով հայտնի կդառնան բոլոր մասնակիցների անունները, որոնք կպայքարեն մրցույթի լավագույն արտիստի կոչման համար։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային

Մրցույթի ընտրական փուլի մասնակիցներից մեկը՝ երգիչ Յուջին (Յուրի Աղաբաբյան), խոստովանում է, որ պատմական հայրենիքում լինելուց հետո է սկսել հայկական երգեր երգել։ Յուջին մեծացել է Ստավրոպոլում, բայց նրա սիրտը մնացել է Հայաստանում՝ նախնիների հայրենիքում։

Առանց ծխախոտի, ալկոհոլի և նարգիլեի․ Եվա Ռիվասը հրաժարվել է վնասակար սովորություններից

«Երևանում եղել եմ երկու տարի առաջ, իհարկե ամոթ է, բայց պետք է խոստովանեմ, որ դա առաջին այցս էր ու ես 17 տարեկան էի։ Ուղղակի ապշած էի իմ երկրի գեղեցկությամբ։ Երբ անձամբ տեսա, թե որտեղ են իմ արմատները, մտքովս անցավ հայկական երգեր` մանտրաներ երգել»,– պատմել է Յուջին։

Վալերի Մելաձեն չի ուզում, որ իր նորածին դուստրը կրթված ու խելացի դայակ ունենա

«Նոր աստղ» ամենամյա համառուսաստանյան հեռուստատեսային մրցույթն անցկացվում է 2015 թվականից Մոսկվայում: Մրցույթին մասնակցում են Ռուսաստանի բոլոր մարզերից։

«Նա իրո՞ք 62 տարեկան է»․ Մադոննան ցնցել է նոր կերպարով