ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 21։10-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժինը Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը և տղամարդու դի հայտնաբերել այնտեղ։
Դեպքի վայր են մեկնել իրավապահները։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ի՞նչ էր կատարվում Աբովյան փողոցում սպանությունից հետո. տեսանյութ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Վերջին 15 տարվա ընթացքում Երևանում կատարված ամենաաղմկոտ սպանությունները