ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Նոր ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները: Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երևանի համար պատրաստվող ավտոբուսներն են: Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` Մարությանը մայիսի 25-ին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստանից առաջիկա վեց ամիսների ընթացքում 8,6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան: Հայաստան կժամանի նախ 161, ապա մնացած 50 ավտոբուսը, որոնք ձեռք բերելու համար պայմանագրեր են ստորագրվել: Ավտոբուսներն աշխատում են CNG-ով, որը դասվում է կանաչ վառելիքների շարքին:
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել