Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին

ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին և առողջական վիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերեվարված հայ զինծառայողներին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին, ինչպես նաև օգնել են կապ հաստատել ընտանիքների անդամների հետ»,–ասաց նա:

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին. Լարիսա Ալավերդյանի դիտարկումները

Հիշեցնենք` մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը և Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ի՞նչ է անելու ՀՀ ԶՈւ-ն, եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին․ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը