ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնումների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
«Փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ չէ». Փաշինյանը` աճյունների դեպքի մասին
Նշենք, որ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։
Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»