Ջհանգիրյանը «հավատարմության երդում» է ստացել Բեդևյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է դատավորի թեկնածուին և հուսադրող բան չի ասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանի թեկնածությունը։

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը Հովսեփ Բեդևյանին հանդիպել է, ստացել ԲԴԽ-ին անհրաժեշտ «հավատարմության երդումը» և ԱԺ է ուղարկել թեկնածությունը»,– գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականն իր աղբյուրներից տեղեկացել է, որ օրերս դատավորի թեկնածուին է հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և հուսադրող բաներ չի ասել։ Ասել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում առաջվա նման միատարր վիճակ չէ, հազիվ 67-68 պատգամավոր հավաքվի։ Կեսը նեղացած են խմբակցությունից, չեն քվեարկի, կեսը չի գալիս ԱԺ։ Մի խոսքով, անհրաժեշտ 79-80 ձայներ ապահովելը ընտրության համար իշխող խմբակցությունը չի կարող։

Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» չկարողացավ անցկացնել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է։

Խորհրդարանն իմը չէ, վերադառնում եմ թատրոն. ի՞նչ են անելու ՔՊ–ի ցուցակից դուրս մնացածները