Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, ընդ որում` հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված է «թավշյա հեղափոխությունից» հետո։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց այսօր` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում համակիրների հետ հանդիպման ժամանակ։

ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

Նա ներկայացրեց Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտությունը:

«Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում 2010-20 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3–ը ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից է ներմուծվել: 2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը` 398 միլիոն դոլարի: Ընդ որում` հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված է թավշյա հեղափոխությունից հետո 2019 թվականին: Միայն այդ տարի Հայաստանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ 10 տարվա ընթացքում ներկրվածի 63,3 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` փետրվարի 26-ին նա Facebook–ի իր էջում գրել էր, որ 2018-ի մայիսից ի վեր զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

Հայաստանը ռուսական սպառազինություն ձեռք բերելու հարցում այլընտրանք չունի. փորձագետ