Գարեգին Բ–ն զորամաս է այցելել և օրհնել ՊԲ հրամանատարներին ու ներկա զինվորականներին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին մշտապես զորավիգ է հայոց բանակին։ Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականներն ու գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր այցելել է Արցախի պաշտպանության բանակի N զորամաս։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Նա Facebook–ի իր էջում գրել է, որ կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Արցախի համար զոհված տղաների հիշատակին։

Գարեգին Բ–ն զորամաս է այցելել և օրհնել ՊԲ հրամանատարներին ու ներկա զինվորականներին

«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», - ասել է Գարեգին Երկրորդը։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք և օրհնել զինծառայողներին

Նրա խոսքով` հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։

«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։ Հայոց բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - իր խոսքում ընդգծել է կաթողիկոսը։

Գարեգին Երկրորդը հիշեցրել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի զորավիգ լինի հայոց բանակին։ Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել։

Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է ՊԲ հրամանատարներին և ներկա զինվորականներին։

Գարեգին Բ–ն զորամաս է այցելել և օրհնել ՊԲ հրամանատարներին ու ներկա զինվորականներին

Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել