«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային

Օլգա Բուզովան նշում է, որ անչափ հավանել է Գոհարի աշխատանքը, բացի այդ, իրենք միասին նոր թրենդ են մտածել։
Sputnik

Հայտնի դիմահարդար, երգչուհի Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում նոր տեսանյութ է հրապարակել սկանդալային հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

Տեսանյութում Գոհարը ցուցադրում է, թե ինչպես է շպարել Օլգային Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխությունից առաջ։

«Մենք Օլգայի հետ շրթներկի նոր թրենդ ենք մտածել։ Այն է՝ փայլերով ընդգծել միայն ստորին շուրթը»,–ասում է Ավետիսյանը։

Օլգան նշում է, որ շատ է հավանել Գոհարի աշխատանքը։

«Ասեք, որ շքեղ է, մենք նոր թրենդ ենք մտածել, ու հիանալի է ստացվել»,– ասում է երգչուհին։

«Կլեոպատրա՞», թե՞ «ֆոտոշոփ». Գոհար Ավետիսյանի նոր կերպարն անտարբեր չի թողել երկրպագուներին

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Շքեղ ու նորաոճ. դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին հիացրել է հետևորդներին. տեսանյութ

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

«Իմ կրծքերը սիլիկոնե չեն». Գոհար Ավետիսյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել