ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան և Բաքու

Ծրագրով նախատեսված է Հարավային Կովկասի երեք երկիր այցելել: Սա Պետդեպարտամենտի ներկայացուցչի առաջին այցն է արցախյան պատերազմից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը:

Դատելով ծրագրից՝ առաջին այցը կլինի Վրաստան։

«Ռիկերը Վրաստանում կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հանդիպումներ տեղի կունենան Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ դիվանագետը կքննարկի ղարաբաղյան կարգավորումը:

«Կողմերին կոչ ենք անում վերադառնալ նախկին դիրքեր». ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ