«Ամենագեղեցիկ երկրի» լուսանկարները

Sputnik

Այս տարի մրցույթն աշխատանքներ էր ընդունում 10 անվանակարգում` «Բնապատկեր», «Վայրի կենդանիներ», «Այս զվարճալի կենդանիները», «Ռուսաստանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից», «Վայրի բնության արվեստը (արտ-լուսանկարներ)», «Բազմադեմ Ռուսաստան», «Սմարթֆոնով նկարած», «Ֆոտոնախագիծ», «Կենդանի արխիվ» և «Ջրի կախարդանքը»։

«Գլխիվայր աշխարհ»․ World Nature Photography Awards-ի լավագույն կադրերը

«Քնած զինվորը» հաղթանակ պարգևեց. ինչպես ստեղծվեց աղմուկ հանած լուսանկարը

Հաղթող աշխատանքները, ինչպես միշտ, ապշեցնում են բազմազանությամբ, անսպասելի ու ինքնատիպ հայացքով և ամենակարևորը՝ դրանք կարողանում են միանգամայն նոր կողմից ցույց տալ այն, ինչի կողքով մենք ամեն օր անցնում ենք, բայց չենք կարողանում տեսնել գլխավորը։

Մելնիկովն արցախյան պատերազմի հուզիչ լուսանկարների համար «ոսկի» է նվաճել մրցույթում

Հրաշալի մարդկանց և ցնցող բնության չքնաղ աշխարհ... Միայն պետք է զգալ այդ ամենը և կարողանալ կանգնեցնել ակնթարթը։

Շքեղ և գրավիչ․ «Միսս Տիեզերք-2021»- ի մասնակիցների լուսանկարները

1 / 14
Կամուրջներ, բլրակներ, ճայեր, մառախուղ․ Վլադիվոստոկ, ՌԴ
2 / 14
Բալետի պարուհիները կուլիսներում ներկայացման ժամանակ
3 / 14
Մեդուզա աուրելիա, նկարահանված է Սպիտակ ծովում, մակերևույթի մոտ
4 / 14
Խաղաղ օվկիանոսը կատաղել է․․․
5 / 14
Այծյամները քայլում են ձայն վրա և ուշադիր լսում, թե ինչ է կատարվում հետևում։
6 / 14
Արևելյան հրադոդոշ, Bombina orientalis (Boulenger, 1890)
7 / 14
Հետազոտողների սերունդները․ ներքևում Բելլ կղզու լուսանկարն է` նկարված Մեյբլ կղզուց, դրանց միջև՝ Էյրայի ծոցում, երևում է «Alter Ego» գիտարշավային նավը։ Իսկ վերևում՝ 1880 թ․-ի արխիվային լուսանկարում, երևում է «Eira» նավը, որի անունով էլ կոչել են ծովածոցը։ Նույն վայրն է, նույն տեսարանը, բայց նրանց բաժանում է գրեթե մեկուկես հարյուրամյակ։
8 / 14
Ռուսկեալիայի արագընթաց գնացքը, Կարելիայի Հանրապետություն, գյուղ Խելյուլյա
9 / 14
Լուսանկարչի եղբայրը տիեզերքի թեմայով հանրագիտարան է կարդում սմարթֆոնի լույսով
10 / 14
Կարապներն ու բադերը ձմեռում են Սվետլոե լճում, Սվերդլովսկի մարզ, Հս․ Ուրալ
11 / 14
Փայլուն գեղաթևիկ (Calopteryx splendens) տեսակի արու ճպուռներն իրենց ունակություններն են ցուցադրում էգին։
12 / 14
Մայիսյան առավոտ, մառախուղ
13 / 14
Նախատատն ու ծոռնուհին
14 / 14
Շատախոս խխունջները ինչ-որ բան են քննարկում