ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik.ԱրցախիԱԱԾ–ն հայտարարել է, որ խաղաղապահ ուժերի իրականացրած «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողներին աշխատանքից ազատելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Ռուսական խաղաղապահ ուժերի և Արցախի քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողները: ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար ծառայողական քննություն է անցկացվում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե ԱԱԾ աշխատողները փորձել են առաջ անցնել ռուս խաղաղապահների զորախմբի ավտոշարասյունից, ինչից հետո ԱԱԾ–ականների մեքենան հրել են դեպի ճանապարհի եզր։
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի գյուղերից մեկի բնակիչներին